Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Այդ­պես էլ փո­ղո­ցում մնաց

Այդ­պես էլ փո­ղո­ցում մնաց
11.12.2020 | 01:35

Նի­կոլ Փա­շի­նյանն այս շա­բաթ խոր­հր­դա­րա­նում տվեց այն հար­ցի պա­տաս­խա­նը, թե ին­չու չէր կա­րե­լի 2018-ին «փո­ղո­ցով անց­նող» պա­տա­հա­կան մար­դուն իշ­խա­նու­թյուն վս­տա­հել։ «Ժո­ղովր­դին պատ­կա­նող իշ­խա­նու­թյու­նը չենք կա­րող հանձ­նել այդ պա­հին փո­ղո­ցով պա­տա­հա­բար անց­նող ինչ-որ մե­կին»։ Դու՛ ա­սա­ցիր։ Ի­հար­կե, դժ­վար է այս հար­ցում չհա­մա­ձայ­նել նրա հետ։ 2018-ին ՀՀԿ-ն փո­ղո­ցի ճնշ­ման տակ իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեց մի մար­դու, ո­րի միակ «ա­ռա­վե­լու­թյու­նը», սո­րո­սա­կան ցան­ցի ան­մի­ջա­կան և շատ ակ­տիվ ա­ջակ­ցու­թյամբ, շատ մարդ փո­ղոց դուրս բե­րելն էր, ինչն էլ 2,5 տար­վա ըն­թաց­քում միակ հեն­ման կե­տը դար­ձավ։ Փա­շի­նյանն աշ­խար­հին ներ­կա­յա­ցավ փո­ղո­ցի տրա­մադ­րու­թյուն­նե­րով, հար­ցե­րի լուծ­մա­նը մո­տե­ցավ ամ­բո­խա­վա­րու­թյան տե­սան­կյու­նից, ներ­սում բո­լոր ընդ­դի­մա­խոս­նե­րին վա­խեց­րեց փո­ղո­ցով ու այ­սօր էլ շա­րու­նա­կում է նույն լա­րի վրա խա­ղալ, ի­մա՝ հրա­ժա­րա­կա­նի հա­մար փո­ղո­ցում բա­վա­րար քա­նա­կի մարդ չկա։ Բայց փո­ղոցն էլ ի­րե­նը չէ, ա­վե­լի ճիշտ, իր դեմ է։


Սա­կայն դա չի խան­գա­րում, որ կր­կին ամ­բիո­նից խո­սի ժո­ղովր­դի ա­նու­նից, թքած ու­նե­նա­լով այն հայտ­նի ճշ­մար­տու­թյան վրա, որ հալ­վա ա­սե­լով բե­րանդ չի քաղց­րա­նում, ա­մեն երկ­րորդ բա­ռը «ժո­ղո­վուրդ» ա­սե­լով, ժո­ղո­վուր­դը քեզ հետ չի լի­նում։ Ըստ Փա­շի­նյա­նի և նրա թի­մա­կից­նե­րի, ժո­ղո­վուրդն էլ «սև» է ու «սպի­տակ»։ Ըստ այդմ, ժո­ղո­վուրդ չեն կա­թո­ղի­կոս­նե­րը, ԵՊՀ գի­տա­կան խոր­հուր­դը, ԳԱԱ-ն, 200 հա­մայ­նք­նե­րի ղե­կա­վար­նե­րը, փո­ղոց դուրս ե­կած հա­զա­րա­վոր մար­դիկ, խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան քա­ղա­քա­կան ու­ժե­րը։ «Ժո­ղո­վուրդ» են Ադր­բե­ջա­նի և Թուր­քիա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ կա­ռու­ցող իմ­քայ­լա­կան­նե­րը, մեր գե­րի­նե­րին Ադր­բե­ջա­նում լավ վե­րա­բեր­վե­լու մա­սին հայ­տա­րա­րող­նե­րը, Ջաբ­րա­յի­լը Քար­վա­ճառ հա­մա­րող­նե­րը, հայ­րե­նի­քին դա­վա­ճա­նե­լու դեմ բո­ղո­քող­նե­րին սրի­կա ո­րա­կող­նե­րը։


Հաշ­վի առ­նե­լով ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը, սգի մեջ հայ­տն­ված մարդ­կանց, այ­սօր, ա­յո, փո­ղո­ցում 2018-ի ապ­րիլ-մա­յի­սի չափ հան­րու­թյուն չկա։ Բայց կա նաև մեկ այլ պատ­ճառ, ո­րի հա­մար ոչ բո­լորն են փո­ղոց դուրս գա­լիս։ Որ­պես­զի մար­դը դուրս գա փո­ղոց ու ըն­դվ­զի, նախ պի­տի հաս­կա­նա, որ հայ­րե­նիք է կորց­րել ու այ­սօր էլ կանգ­նած է Սյու­նի­քը կորց­նե­լու վտան­գի ա­ռաջ։ Ե­թե չկա այդ վտան­գի զգա­ցո­ղու­թյու­նը, հայ­րե­նի­քի կորս­տի ցա­վը, նա միան­շա­նակ չի կա­րող լի­նել փո­ղո­ցում։ Այլ հարց է, թե ին­չու մեր հա­սա­րա­կու­թյունն այս­քան ան­տար­բեր դար­ձավ իր անվ­տան­գու­թյան ու հայ­րե­նի­քի կորս­տի հան­դեպ, ինչ­պես հետևո­ղա­կա­նո­րեն բթաց­րին նրա զգա­յա­րան­նե­րը, ին­չը, թերևս, մեր երկ­րի համար մե­ծա­գույն սպառ­նա­լիքն է այ­սօր։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 8906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ